Միկել Արտետա․ «Նա ամենակարևոր ֆուտբոլիստն է ցանկացած մարզչի համար»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ժորժինյոյի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը։

«Նա ամենակարևոր ֆուտբոլիստն է ցանկացած մարզչի համար, հավատացեք ինձ։ Նրա խաղի տեսլականը, այլ խաղացողների հետ հարաբերությունները և մոտիվացիան պարզապես գերազանց են: Շատ դժվար է իր տեսակից լավ խաղացող գտնել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։