Կիլիան Մբապպեն արդեն մի քանի ամիս է, ինչ կոնֆլիկտի մեջ է ՊՍԺ-ի նախագահի հետ

Ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։

Իր հրաժեշտի տեսաուղերձում ֆրանսիացին շնորհակալություն չի հայտնել նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին։

Ինչպես հայտնում է Le Parisien-ը, հարձակվողն ու նախագահը կոնֆլիկտ են ունեցել փետրվարի 13-ից, երբ Մբապպեն, ըստ ԶԼՄ-ների, նրան է դիմել հրաժարականի դիմումով։

Ալ-Խելաիֆին Մբապպեին անշնորհակալ է համարում, քանի որ նա հատուկ իր համար է կառուցել թիմի նոր նախագիծը՝ Մբապպեին դարձնելով գլխավոր աստղը։