Ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։
Իր հրաժեշտի տեսաուղերձում ֆրանսիացին շնորհակալություն չի հայտնել նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, հարձակվողն ու նախագահը կոնֆլիկտ են ունեցել փետրվարի 13-ից, երբ Մբապպեն, ըստ ԶԼՄ-ների, նրան է դիմել հրաժարականի դիմումով։
Ալ-Խելաիֆին Մբապպեին անշնորհակալ է համարում, քանի որ նա հատուկ իր համար է կառուցել թիմի նոր նախագիծը՝ Մբապպեին դարձնելով գլխավոր աստղը։