Խաբի Ալոնսո. «Իմ տղաներն արժանի են թրեբլ նվաճելուն»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտարարություն է արել 2023/2024 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո։ Իսպանացի մասնագետն ասել է, որ իր ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում արժանի են թրեբլ ձևակերպելուն։

«Մենք ուրախ ենք, որ դուրս ենք եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Հիմա մեկ շաբաթում պետք է երկու եզրափակիչ անցկացնենք։ Բնավորություն ցույց տվեցինք Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում: Հանդիպումից հետո ես նայեցի իմ խաղացողների աչքերին և տեսա, որ նրանք ավելին են ուզում։ Մենք դեռ երեք տիտղոս նվաճելու հնարավորություն ունենք։ Իսկ իմ տղաներն արժանի են թրեբլ նվաճելուն»,- Խաբի Ալոնսոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի երկրորդ խաղում գերմանական «Բայերը» ոչ-ոքի խաղաց իտալական «Ռոմայի» հետ՝ 2։2 հաշվով։ Ընդհանուր առմամբ «Բայերը» հաղթեց «Ռոմային» (4:2) և դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: