Հայտնի է, թե որքան գումարի դիմաց «Նապոլին» կբաժանվի Խվիչա Կվարացխելիայից

«Նապոլին» պատրաստ է բաժանվել թիմի վինգեր Խվիչա Կվարացխելիայից 120-130 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի նախագահ Դե Լաուրենտիսը վրացի ֆուտբոլիստի համար նման բարձր գին է սահմանել, քանի որ չի ցանկանում, որ նա հեռանա «Նապոլիից»: Կվարացխելիայի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։