«Յուվենտուսի» երկրպագուներն աջակցել են Մասիմիլիանո Ալեգրիին

«Յուվենտուսի» ուլտրասներն աջակցել են Մասիմիլիանո Ալեգրիին:

«Վիկինգները»՝ երկրպագուների խմբերից մեկը, սոցցանցերում կոչ է հրապարակել՝ աջակցելու գլխավոր մարզչին և թիմին առաջիկա երկու խաղերում՝ Իտալիայի գավաթի եզրափակչում Հռոմում «Ատալանտայի» դեմ և «Բոլոնիայի» դեմ խաղում Ա Սերիայում:

«Հռոմ, Իտալիայի գավաթի եզրափակիչ և Բոլոնիա. մենք այնտեղ կլինենք հաղթելու և ասելու, որ Մոտտան և Կոնտեն մեզ պետք չեն:

Մաքս, բեր մեզ Իտալիայի գավաթը», – ասվում է երկրպագուի ուղերձում:

Ավելի վաղ «Յուվենտուսի» մի շարք երկրպագուներ համատեղ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ ծրագրում են դադարեցնել թիմի աջակցությունը սեփական մարզադաշտում՝ ներկայիս դիրքից և ձևից դժգոհ լինելու պատճառով:

Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հաղթել է Ա Սերիայի վերջին 14 հանդիպումներից երկուսում, ինչը ենթադրություններ է առաջացրել մրցաշրջանի վերջում գլխավոր մարզչի պաշտոնանկության մասին: Նրա պաշտոնի հավանական հավակնորդների թվում են Տիագո Մոտան և Անտոնիո Կոնտեն :