«Բորուսիան» 5 միլիոն եվրո բոնուս կստանա Ջուդ Բելինգհեմի համար, եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների Լիգան

Դորտմունդցիները բոնուս կստանան Ջուդ Բելինգհեմի համար, եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգայում։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ դորտմունդյան ակումբը կարող է ստանալ 25 մլն, եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգայում։

Այնուամենայնիվ, Sky-ի լրագրող Պատրիկ Բերգերի խոսքերով, Բելինգհեմի գործարքում բոնուսը մրցաշարում հաղթելու համար կկազմի 5 միլիոն եվրոյից պակաս:

Ընդհանուր առմամբ, պայմանագրով նախատեսված է 30,9 մլն բոնուսների տեսքով։ Անցած ամառ ակումբը փոխած անգլիացու տրանսֆերային արժեքի ֆիքսված մասը կազմել է 103 մլն , մադրիդցիները այն կվճարեն 6 տարվա ընթացքում։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հունիսի 1-ին կհանդիպեն Դորտմունդն ու Մադրիդի «Ռեալը» ։