Հայտնի է դարձել, թե որ մասնագետը կարող է գլխավորել «Այաքսը»

«Նիցայի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլին կարող է գլխավորել «Այաքսը», հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Ըստ աղբյուրի՝ 35-ամյա իտալացին դարձել է հոլանդական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտ։ Կողմերի միջեւ արդեն տեղի են ունեցել առաջին բանակցությունները։

Ֆարիոլին «Նիցան» գլխավորում է անցած ամառվանից։