Հայտնի է ԱՊԼ-ի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է ԱՊԼ-ի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է թիմի պաշտոնական կայքը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում 22-ամյա կիսապաշտպանը դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը մասնակցել է թիմի չորս հանդիպման։

Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Պալմերը մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։