«Նիցայի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլին կարող է գլխավորել «Այաքսը», հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Ըստ աղբյուրի՝ 35-ամյա իտալացին դարձել է հոլանդական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտ։ Կողմերի միջեւ արդեն տեղի են ունեցել առաջին բանակցությունները։
Ֆարիոլին «Նիցան» գլխավորում է անցած ամառվանից։