«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան-Պիերո Գասպերինին մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մարսելի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0)։
«Եզրափակիչը պատմական իրադարձություն է լինելու։ Դա իսկապես անհավանական է մեր նման թիմերի համար, բայց լավ է բոլորի համար: Չգիտեմ՝ կարելի՞ է ասել, որ այսօր անթերի էինք, բայց միանշանակ գերիշխում էինք։ Դա մեր արյան մեջ է: Մենք ամեն կերպ փորձում ենք խաղալ մեր հարձակողական խաղը երեք տարբեր ձևերով: Մենք կարող էինք ավելի լավ օգտագործել մեր հնարավորությունները. ինտրիգը մնաց այնքան ժամանակ, քանի դեռ Ռուջերին խփեց ֆանտաստիկ երկրորդ գոլը»,- Գասպերինիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Իտալական թիմը դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի Լևերկուզենի «Բայերին»: Հանդիպումը կկայանա մայիսի 22-ին՝ Դուբլինի (Իռլանդիա) «Ավիվա» մարզադաշտում։