«Ինտեր Մայամիի» արգենտինացի պաշտպան Ֆրանկո Նեգրին հիացմունք է հայտնել իր աստղային թիմակիցների՝ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի փոխըմբռնման և վերաբերմունքի համար։
«Ինչպես են Մեսսին և Սուարեսը հասկանում միմյանց, խենթություն է: Իսկական հաճույք է դիտել նրանց խաղը, և մեզ համար մեծ նշանակություն ունի տեսնել, թե որքան մոտիվացված են նրանք: Նման խաղացողների առկայությունը, նրանց նկատմամբ վստահությունն այն է, ինչը մեզ կբերի մեծ հաջողությունների»,- Նեգրիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում թիմի 11 խաղում դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Սուարեսը 15 խաղում խփել է 12 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։