Թոմաս Տուխել․ «Մանուել Նոյերը սխալ է թույլ տվել, որը չի անի ևս 100 տարի»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության պատճառները։

«Ես ցավ եմ ապրում: Մեզնից ժամանակ կպահանջվի ուշքի գալու համար։ Մենք մեր ողջ ուժը թողեցինք խաղադաշտում։ Իհարկե, դա դժվար է ընդունել, բայց դա իրականության մի մասն է։ Ոչ մի ափսոսանք:

Բայց մյուս կողմից, մենք ունեինք չափից շատ վնասվածքներ: Մենք սկսեցինք չորս հարձակվողներով և մինչև վերջ նրանք բոլորը լքեցին խաղադաշտը։ Եվ հետո Մանուն (Մանուել Նոյերը), ով ողջ գիշեր մեզ փրկեց, սխալ թույլ տվեց, որը չի անի եւս 100 տարի»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։