2011/12 մրցաշրջանից հետո առաջին անգամ է սա պատահում «Բավարիայի» հետ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» պարտվեց Մադրիդի «Ռեալին»: Սանտյագո Բեռնաբեուում կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ մադրիդցիների (առաջին խաղը՝ 2։2), որոնք դուրս են եկել եզրափակիչ։

«Բավարիայի» համար այս մրցաշրջանն առաջինն էր առանց գավաթի 2011/12 մրցաշրջանից հետո:

2023/24 մրցաշրջանում Թոմաս Տուխելի թիմը չեմպիոնության համար պայքարում պարտվեց «Բայերին», 1/16 եզրափակչում դուրս մնաց Գերմանիայի գավաթից և պարտվեց Գերմանիայի Սուպերգավաթի համար խաղում։