Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մտադիր է կարիերան շարունակել MLS-ի ակումբներից մեկում, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Ռոյսն այս ամառ կլքի «Բորուսիան»։ Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։
Համաձայն Transfermarkt-ի տվյալների՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։