Կառլո Անչելոտտի. «Նա երբեք չի կորցնում վստահությունը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել թիմի ֆուտբոլիստ Խոսելուի խաղը։

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան խաղում (2-1):

«Խոսելուն ամբողջությամբ արտացոլում է այն, թե ինչ է ներկայացնում իրենից այս թիմը:

Նա այս մրցաշրջանում շատ չի խաղացել, բայց միշտ շատ օգտակար է եղել, երբ անհրաժեշտ է եղել: Նա երբեք չի կորցնում վստահությունը և միշտ մտածում է թիմի մասին»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։