«Ռեալը» փոխարինող է գտել Տոնի Կրոսին Բունդեսլիգայից

Մադրիդի «Ռեալը» Ֆլորիան Վիրցին կարող է գնել Լևերկուզենի «Բայերից» 2025 թվականին։

Ըստ Bild-ի՝ Ֆլորիանն ու իր ընտանիքը ծրագրել են իրենց կարիերայի հաջորդ քայլը 2025 թվականին։ Նրա կարիերայի ամենահավանական շարունակությունը Մադրիդի «Ռեալն» է , որը ցանկանում է ձեռք բերել Վիրցին, եթե Տոնի Կրոսը հեռանա թիմից 2025 թվականին։

Ֆելիպե Մարտինը՝ Մադրիդի «Ռեալի» ամենաազդեցիկ սկաուտներից մեկը, Վիրցի յուրաքանչյուր խաղին հետևում է տրիբունայից, մի բան, որը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ Մադրիդը չափազանց լուրջ է տրամադրված: Նշվում է, որ նման կերպ Մարտինը հետևել է Ջուդ Բելինգհեմին, երբ նա խաղում էր Դորտմունդում։

Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպանով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և Մյունխենի «Բավարիան» :

«Բավարիա» տեղափոխվելը որպես միջանկյալ քայլ այլ երկրի թոփ-ակումբ տեղափոխվելուց առաջ Վիրցի և նրա ընտանիքի համար անհրաժեշտ քայլ չի թվում: Նրանք ակնկալում են, որ մյունխենցիներն այդ ժամանակ նրա համար կխնդրեն ավելի քան 150 միլիոն եվրո։ Այս առումով Վիրցի տեղափոխությունը «Բավարիա» քիչ հավանական է:

Այս մրցաշրջանում 21-ամյա գերմանացին Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 18 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: