«Բարսելոնայում» տարաձայնություններ են ծագել թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի և ղեկավարության միջև՝ ի դեմս նախագահ Ժոան Լապորտայի և մարզական տնօրեն Դեկուի։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, մարզիչը ցանկանում է թիմն ուժեղացնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայով։ Սակայն ակումբի ղեկավարներն այս գործարքը ֆինանսական առումով շատ թանկ են համարում։
Լապորտան և Դեկուն ավելի շատ են հակված Նիկո Ուիլյամսի և Դանի Օլմոյի տրանսֆերներին։ Չավին պնդում է Սիլվային գնելու հարցում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Էրնանդեսը որոշել է հաջորդ մրցաշրջանում մնալ կատալոնական գրանդում։