Կլաուդիո Բրավոն ամռանը կլքի «Բետիսը»

«Բետիսի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն ամռանը կլքի ակումբը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 41-ամյա չիլիացին հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակով։ Սակայն դարպասապահը չի պատրաստվում վերադառնալ Չիլի։

Այս մրցաշրջանում Բրավոն անցկացրել է 9 հանդիպում՝ երկու անգամ անառիկ պահելով դարպասը և բաց թողնելով 7 գոլ։