Դիեգո Կոստան և նրա ընկերներն օգնել են փրկել ջրհեղեղից տուժածներին

Դիեգո Կոստան և նրա ընկերներն օգնել են փրկել ջրհեղեղից տուժածներին։

Cadena SER-ը հայտնում է, որ «Չելսիի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվողը, ով խաղում է Գրեմիոյում , մարզումից հետո տուն էր վերադառնում և Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի տարածքներում ջրհեղեղի պատճառով օգնության կարիք ունեցող մի խումբ մարդկանց է հանդիպել:

Հստակեցնելով, թե ինչպես կարող է օգնել, զանգահարել է ջրային մեքենաներով չորս ընկերների։ Ասում են, որ նրանք միասին փրկել են աղետալի իրավիճակում հայտնված մոտ հարյուր մարդու:

«Ես 56 տարեկան եմ և միշտ ճանապարհորդում եմ Ջերալի հետ (Գրեմիոյի երկրպագուների խումբ): Ես երբեք չեմ տեսել, թե ինչ արեց Դիեգոն այսօր : Նա ժամանել է ընդամենը մի քանի ամիս առաջ»,- պատմել է երկրպագուներից մեկը:

BBC-ն, վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնում է , որ ջրհեղեղի պատճառով Ռիո Գրանդե դու Սուլի մոտ 150 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Առնվազն 85 մարդ զոհվել է, ևս 130-ը համարվում են անհետ կորած։ Սպասվում է, որ այս շաբաթ իրավիճակը կվատթարանա հորդառատ անձրեւների ֆոնին: