Թոմաս Տուխել. «Ես կնախընտրեի չպատասխանել այս հարցին»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Պրեմիեր Լիգայի հնարավոր վերադարձի մասին իր կարծիքով։

«Ես կնախընտրեի չպատասխանել այս հարցին։ Բայց գաղտնիք չէ, որ դա ինձ դուր եկավ «Չելսիում», ինձ դուր եկավ Պրեմիեր Լիգայում։ Դա շատ յուրահատուկ ժամանակ էր Անգլիայում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը:

Տուխելը ավելի վաղ հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Բավարիայից» հեռանալու մասին։

50-ամյա գերմանացին «Չելսին» գլխավորել է 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի սեպտեմբերը։ Նրա գլխավորությամբ լոնդոնցիները նվաճեցին Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։