«Բավարիան» այլևս չի մտածում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիները նախընտրում են նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, ում հետ ակումբը լավ հարաբերություններ է պահպանել։
Մայիսի 6-ին հաղորդվում էր, որ «Բավարիան» և Էրիկ տեն Հագի ներկայացուցիչները բանակցություններ են վարել։