Ժոզե Մոուրինյոն ցանկանում է կրկին գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է կրկին գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ակումբը չի ցանկանում կրկին մասնագետ նշանակել։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մոուրինյոն վստահելի մարդկանց ասել է, որ ինքը «քայլելու» է Մանչեսթեր՝ երկրորդ անգամ գլխավորելու «Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Լուի վան Գալին 2016 թվականի մայիսին և իր առաջին մրցաշրջանում «Յունայթեդը» հասցրեց հաղթանակի Լիգայի գավաթում և Եվրոպա լիգայում: Իր երկրորդ մրցաշրջանում Մոուրինյոն բարձրացավ Պրեմիեր Լիգայի աղյուսակի երկրորդ տեղ և հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ։ 2018 թվականի դեկտեմբերին պորտուգալացին լքեց ակումբը։