«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում «Քրիսթալ Փելասից» կրած խոշոր պարտությունից հետո (0։4) հայտնել է, որ մտադիր է շարունակել աշխատանքը մանչեսթերյան ակումբում։
«Ես շարունակելու եմ պայքարել։ Ես պետք է դա անեմ իմ տրամադրության տակ գտնվող խաղացողների հետ:
Կան պատճառներ, բոլորը տեսան մեր պաշտպանական գիծը։ Բայց մենք պետք է համակերպվենք դրա հետ»,- ասել է Տեն Հեգը Sky Sports-ի եթերում։