Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը վինգեր Վինիսիուս Ժունիորին անվանել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Իսպանացին նաև հույս է հայտնել, որ վաղը բրազիլացին կօգնի «սերուցքայիններին» հաղթել «Բավարիային» և նվաճել Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ուղեգիր։
«Վինիսուսն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Նա իսկապես շատ է աշխատում: Հուսով եմ, որ վաղը Վինիսիուսը կօգնի թիմին դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ»,- ասել է Կարվախալը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած առաջին կիսաեզրափակիչն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Վինիսիուսը դուբլի հեղինակ դարձավ այս խաղում և օգնեց իր թիմին խուսափել պարտությունից։