«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը սոցցանցում։
Ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ երեք շաբաթ։ Այսպիսով, մնացած հանդիպումներում խաղացողը այլեւս խաղադաշտ դուրս չի գա։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։