Խուլեն Լոպետեգին համաձայնության է եկել «Վեսթ Հեմի» հետ

Գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին համաձայնության է եկել «Վեսթ Հեմի» հետ:

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում, Լոպետեգին ընդունել է «Վեսթ Հեմի» առաջարկը և պատրաստ է անցնել գործարքի պաշտոնական փուլին։ Կողմերն արդեն սկզբունքային համաձայնության են եկել։

57-ամյա Լոպետեգիի վերջին աշխատավայրը եղել է անգլիական Վուլվերհեմփթոնը, որտեղից իսպանացին հեռացվել է 2023 թվականի ամռանը։

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Լոպետեգիի համար պայքարում են «Միլանը» և «Բավարիան»: