«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Ջեյդոն Սանչոյի՝ ակումբ հնարավոր վերադարձի մասին։
Սեպտեմբերին Սանչոն հեռացվեց հիմնական թիմից այն բանից հետո, երբ հայտարարեց, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել: Այնուհետ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։
«Մենք հետևում ենք Ջեյդոնի խաղերին։ Մենք այցելեցինք նրան և զրուցեցինք նրա հետ։ Մենք անընդհատ շփվում ենք։
Ներողություն․ Կա կոնֆլիկտ, և եկեք նախ ավարտենք մրցաշրջանը: Պետք է հեռու մնանք այս հարցից, քանի որ դա հիմա նշանակություն չունի:
Կտեսնենք, թե ինչ կլինի ամռանը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։