«Բավարիայի» ֆուտբոլիստը չի խաղա «Ռեալի» դեմ խաղում

«Բավարիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոն վնասվածք է ստացել և չի օգնի թիմին առաջիկա հանդիպումներում։

Ինչպես տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը, պորտուգալացի ֆուտբոլիստը կոճի կապանների վնասվածք է ստացել «Շտուտգարտի» հետ Բունդեսլիգայի 32-րդ տուրի խաղում (1:3): Գերեյրոն փոխարինվել է 17-րդ րոպեին։

Այսպիսով, Գերեյրոն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղում (առաջին խաղը՝ 2:2), որը կկայանա մայիսի 8-ին Մադրիդում։

Այս մրցաշրջանում Գերեյրոն 28 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։