«Բարսելոնան» փոխարինող է գտել Ռոբերտ Լևանդովսկուն Պրեմիեր Լիգայից

«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսի նկատմամբ, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն՝ աշխատավարձերը նվազեցնելու համար, և 24-ամյա ուրուգվայցուն տեսնում է որպես 35-ամյա լեհին հիանալի փոխարինող։

Անգլիայում անցկացրած իր երկրորդ մրցաշրջանում Նունյեսը բոլոր մրցաշարերում Լիվերպուլի 51 խաղում դարձել է 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։