Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 9-րդ հեթ-տրիկն է ձևակերպել

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման առաջին խաղակեսում։

Այս հեթ-տրիկը հարձակվողի համար 9-րդն էր «քաղաքայինների» կազմում:

Հիշեցնենք, որ Հոլանդն Անգլիայի առաջնության ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է՝ խփած 24 գոլով։ Նրա ամենամոտ հետապնդողներն են «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը և «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, որոնք խփել են 20-ական գոլ։