Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ալ-Վահդայի» դեմ խաղում։
«Ալ-Նասրի» հարձակվողը Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպման 5-րդ, 12-րդ և 52-րդ րոպեներին գոլի հեղինակ է դարձել։
39-ամյա հարձակվողը երեք հեթ-տրիկի հեղինակ է դարձել առաջնության վերջին հինգ հանդիպումներում։ Նա 3-ական գոլ խփեց նաև մարտի 30-ին «Ալ-Տայի» և ապրիլի 2-ին «Աբհայի» դեմ խաղում: