Կառլո Անչելոտտի. «Նա կլինի մեկնարկային կազմում «Կադիսի» դեմ խաղում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ դարպասապահ Տիբո Կուրտուան ​​մեկնարկային կազմում է լինելու Լա Լիգայի 34-րդ տուրի «Կադիսի» դեմ խաղում։

««Կադիսի» դեմ խաղում Տիբո Կուրտուան կլինի մեկնարկային կազմում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Մադրիդի «Ռեալը» մայիսի 4-ին կընդունի «Կադիսին»: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:15-ին։

2023 թվականի օգոստոսից դարպասապահը ապաքինվում է ձախ ծնկի առաջային խաչաձև կապանների պատռվածքից, ինչի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել։