«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ով վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեում», կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է iSport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա անգլիացուն հավակնում է «Յուվենտուսը»: Թուրինյան թիմը ֆուտբոլիստի համար ֆավորիտ է:
Այս մրցաշրջանում Գրինվուդը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։