Ռոբերտ Լևանդովսկի․ ««Բարսելոնան» պատմության մեծագույն ակումբն է»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կատալոնական թիմում մնալու իր որոշման մասին։

«Այս ակումբում խաղալն առանձնահատուկ զգացում է։ «Բարսելոնան» պատմության մեծագույն ակումբն է, և ես հպարտ եմ, որ դրա մի մասն եմ»,- լեհ հարձակվողի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Լևանդովսկին «Բարսելոնայի» խաղացող է դարձել 2022 թվականի ամռանը՝ նախկինում հանդես գալով Մյունխենի «Բավարիայում»։ Ընդհանուր առմամբ, Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 90 հանդիպում, որոնցում դարձել է 56 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Լեհի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ Լևանդովսկու տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։