ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է տուն գնել Իսպանիայի մայրաքաղաքում, հայտնում է Voz Populi-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացու ընտրությունն կանգ է առել այն տան վրա, որտեղ նախկինում ապրում էր մադրիդցիների նախկին ավագ Սերխիո Ռամոսը։ Հնարավոր գործարքի մանրամասները չեն հաղորդվում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մադրիդի «Ռեալը», որին ֆրանսիացի ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ կմիանա ամռանը, որոշել է թույլ չտալ Մբապպեին մեկնել Օլիմպիական խաղեր։
Այս մրցաշրջանում 25-ամյա Մբապպեն մասնակցել է 45 հանդիպման, դարձել 43 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։