«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի խաղում «Թոթենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
«Մենք հավատում ենք մեր խաղացողներին և նույնիսկ ներկայիս պայմաններում (թիմում 14 վնասվածք ստացած խաղացողներ) մենք իսկապես հավատում ենք, որ հնարավորություն ունենք ցույց տալու, որ հավատում ենք մեր աշխատանքին, մեր փիլիսոփայությանը:
Սա բացառապես ֆուտբոլիստների արժանիքն է. ինչպես մենք վերաբերվեցինք այս խաղին, ինչպես խաղացինք առաջին խաղակեսում, ինչպես պաշտպանվեցինք, ինչպես ենք փորձում գործել:
Թվում է, թե այս մրցաշրջանում առաջին անգամ եմ այդքան երջանիկ, քանի որ սա այն պահն է, երբ թիմը 10 ամսվա աշխատանքից հետո սկսեց գիտակցել, որ պետք է պայքարել։ Եվ այսօր մենք դա արեցինք հիանալի:
Չգիտեմ՝ սա մեր լավագույն խաղն է, թե ոչ, բայց գլխավորը զգացողությունն է։ Չնայած բացասական հանգամանքներին՝ մենք ցույց տվեցինք, որ լավ ենք կատարում մեր աշխատանքը»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։