«Մանչեսթեր Յունայթեդը» այս ամառ առաջատար է «Քրիստալ Փելեսի» վինգեր Մայքլ Օլիսին ձեռք բերելու համար պայքարում, հայտնում է ESPN-ը։
22-ամյա անգլիացին իր պայմանագրում ունի գնման կետ, որը կգործարկվի այս մրցաշրջանի ավարտից հետո: Նշվում է, որ խոսքը 50-60 մլն ֆունտ ստերլինգի մասին է։
Օլիսեի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Քրիստալ Փելեսի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։