Վինիսիուսը Չեմպիոնների Լիգայի վերջին երեք մրցաշրջանների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը «Բավարիայի» հետ խաղում դուբլ ձևակերպեց։

Սա նրա 30-րդ և 31-րդ արդյունավետ գործողությունն է այս մրցաշարի վերջին երեք մրցաշրջաններում։

Այսպիսով, 23-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի վերջին երեք մրցաշրջանների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է։ Նա դարձել է 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է, ով նույն ժամանակահատվածում 28 արդյունավետ գործողություն է կատարել (21 գոլ և 7 գոլային փոխանցում): Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որն այժմ խաղում է «Բարսելոնայում» (21 գոլ և 4 գոլային փոխանցում)։