Անգելոս Պոստեկօղլուն հայտնել է, որ թիմի երկու ֆուտբոլիստ բաց կթողնեն մրցաշրջանի մնացած հատվածը

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն հայտնել է, որ պաշտպան Բեն Դևիսը և հարձակվող Տիմո Վերները վնասվածքի պատճառով բաց կթողնեն 2023/24 մրցաշրջանի մնացած հատվածը։

«Ցավոք, վերջին խաղում մենք մի քանի խնդիր ունեցանք։ Վերները ազդրի հետ կապված խնդիր ունի և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Ակնհայտ է, որ մրցաշրջանի ավարտին մնացել է ընդամենը երեք շաբաթ, և նա չի վերադառնա»,- Պոստեկօղլուի խոսքը մեջբերում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։

Նշվում է, որ մարզիչն այնուհետ հաստատել է, որ Բեն Դևիսի մրցաշրջանը նույնպես ավարտվել է այն բանից հետո, երբ նա վնասվածք էր ստացել կիրակի օրը «Արսենալի» հետ խաղում (2-3):

«Թոթենհեմը» Անգլիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում հինգերորդ տեղում է։ Թիմը 33 խաղում վաստակել է 60 միավոր։