ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը նոր մրցաշրջանում կարող է կրկին վարձավճարով հանդես գալ։ 21-ամյա ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս «Լայպցիգում»։
Մրցաշրջանի ավարտից հետո հոլանդացին կվերադառնա ՊՍԺ, սակայն փարիզյան ակումբը դեռ չի որոշել՝ արդյոք ֆուտբոլիստը կմնա թիմում։ Լրագրող Բեն Ջեյկոբսի կարծիքով՝ շատ մեծ է հավանականությունը, որ Սիմոնսը կրկին վարձավճարով ևս մեկ տարի կանցկացնի «Լայպցիգում»։
Նշվում է, որ փարիզյան ակումբը չի մտածում ֆուտբոլիստի վաճառքի մասին, նման սցենար հնարավոր է միայն ծայրահեղ բարենպաստ առաջարկի դեպքում։
Խավի Սայմոնսը «Լայպցիգի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 9 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։