Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վստահ է, որ թիմի հարձակվող Սերժ Գնաբրին կկարողանա գրավել «Ռեալի» դարպասը առաջիկա խաղում։
«Վաղը Սերժ Գնաբրին գոլ կխփի։ Դա տեղի կունենա։ Չգիտեմ, թե ինչպես դա գիտեմ, բայց դա տեղի կունենա»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Չեմպիոնների Լիգայի 1/2-րդ եզրափակչի «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին։