Մոհամեդ Սալահը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը որոշում է կայացրել թիմում իր ապագայի վերաբերյալ։ Ինչպես հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնին՝ հարձակվողը մտադիր չէ ամռանը հեռանալ թիմից։

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» ակնկալում է, որ Սալահը կմնա թիմում առնվազն ևս մեկ մրցաշրջան։

Հիշեցնենք, որ հարձակվողի գործող պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում 31-ամյա Սալահը դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։