Ռոբերտ Լևանդովսկի. «Դրանք եղել են իմ կարիերայի լավագույն տարիները»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է 2020 և 2021 թվականներին իր մարզավիճակի մասին, երբ հանդես էր գալիս «Բավարիայում»:

«2020 և 2021 թվականները եղել են իմ կարիերայի լավագույն տարիները։ Վերջերս ընկերս ինձ վիճակագրություն ուղարկեց՝ 85 խաղում 100 գոլ եմ խփել։ Իհարկե, ես կցանկանայի մի օր նվաճել «Ոսկե գնդակը»։ Այնպես չէ, որ ես զայրացած եմ կամ մտորում եմ, քանի որ չունեմ այս մրցանակը։ Բայց ես զգում եմ, որ այս տարիներից մեկը այն ստանալու իմ հերթն է լինելու։

2021 թվականի «Ոսկե գնդակը» պատկանում է Լիոնել Մեսսիին։ Լսել եմ, որ խոսակցություններ կան 2020 թվականից հետո այս մրցանակի շնորհման մասին։ Ասենք այսպես՝ եթե չորս տարի անց ստանայի «Ոսկե գնդակ 2020»-ը, չէի վիրավորվի։ Մեծ պատիվ կլիներ, ես կընդունեի այս մրցանակը»,- ​​Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի վերջին «Ոսկե գնդակի» շնորհանդեսը չեղարկվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որն ազդեց ֆուտբոլային մրցաշրջանի վրա։

2019/2020 մրցաշրջանում լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, որոնցում դարձել է 55 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ 2020/2021 մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում խփել է 48 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։