«Բարսելոնան» աշխատում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Ինչպես հայտնում է El Chiringuito-ը՝ «բլաուգրանան» աշխատում է կիսապաշտպան Խավի Սիմոնսի տրանսֆերը գնելու վրա։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին։
Սիմոնսը 2023/2024 մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Լայպցիգում»։ Գերմանական թիմի կազմում անցկացրած 41 խաղում կիսապաշտպանը խփել է 9 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ ժամանակին Խավի Սիմոնսը եղել է «Բարսելոնայի» ակադեմիայի ֆուտբոլիստ։