«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Մարկուս Ռեշֆորդին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է լսել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի համար առաջարկները, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը չի ցանկանում ազատվել ակումբի սանից, բայց նրանք համաձայնում են արժանի առաջարկ դիտարկել անգլիացի հարձակվողի համար, հատկապես, եթե Ռեշֆորդը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Այս մրցաշրջանում 26-ամյա Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։