2022 թվականի վերջին Մանուել Նոյերը դահուկ քշելիս լուրջ կոտրվածք ստացավ։ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահն այդ դեպքից հետո գրեթե մեկ տարի խաղադաշտ դուրս չեկավ։ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում Նոյերը հիշել է իր վնասվածքը։
«Ես չգիտեմ, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե չկարողանայի այլևս ֆուտբոլ խաղալ։ Եթե հարցնեք բժշկական անձնակազմին և վերականգնողական թիմին, նրանք չէին հավատում, թե որտեղ եմ ես հիմա։ Կարծում եմ՝ տասը հոգուց միայն մեկը կամ երկուսը կվերականգնվեն նման վնասվածքից»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի երեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, սեփական հարկի տակ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» դեմ։