«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Պաու Կուբարսիի հետ

«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին տեսանելի ապագայում պետք է երկարաձգի պայմանագիրը թիմի հետ։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի նոր աշխատանքային պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի կեսերը։ Այն պարունակում է 1 միլիարդ եվրոյի գնման տարբերակ։

Այս մրցաշրջանում Կուբարսին «Բարսելոնայի» կազմում 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։