SERIE A. «Ինտերը» հաղթեց, Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (VIDEO)

Այսօր՝ ապրիլի 28-ին, «Ինտերը» Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում մրցեց «Տորինոյի» հետ և հաղթեց՝ 2:0 հաշվով։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Հաքան Չալհանօղլուն։

«Ինտերը» 89 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Տորինոն» 46 միավորով 10-րդ է մրցաշարային աղյուսակում։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Ինտերը» հռչակվել էր Իտալիայի չեմպիոն։