Հարի Քեյն․ ««Ռեալը» ունի ֆանտաստիկ թիմ և հիանալի պատմություն այս մրցաշարում»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ամփոփել է իր թիմի հաղթանակը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ Բունդեսլիգայի 31-րդ տուրի խաղում (2։1), որում անգլիացին դուբլի հեղինակ դարձավ, ինչպես նաև խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ՝ «Ռեալի» հետ սպասվող խաղի մասին։

«Լավ խաղ էր, հատկապես առաջին խաղակեսում։ Մի փոքր անհաջողություն ունեցանք, որ ընդմիջմանը հաշիվն ընդամենը 1։1 էր, քանի որ գոլ խփելու մի քանի հնարավորություն ունեինք: Ընդհանուր առմամբ, դժվար խաղ էր: Մենք լավ հաղթանակ տարանք, և այժմ կարևոր է պահպանել թափը։ Հուսով եմ՝ նույն արդյունքը կարող ենք ցույց տալ երեքշաբթի օրը։

Այժմ մենք պատրաստվում ենք ամբողջությամբ կենտրոնանալ «Ռեալի» դեմ խաղի վրա։ Հեշտ չի լինի։ Պետք է հասնենք այն խաղամակարդակին, որը ցույց տվեցինք «Արսենալի» հետ խաղում, կամ էլ ավելի լավ խաղանք։ «Ռեալը» ունի ֆանտաստիկ թիմ և հիանալի պատմություն այս մրցաշարում։ Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպմանը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։